Լուրջ փորձություն Էրդողանի համար. մայիսի 14-ին Թուրքիայում համապետական ընտրություններ են

Աշխարհում Թուրքիայի դերակատարումը մեծացրած, բայց երկրի ներսում բազմաթիվ խնդիրներ ստեղծած Էրդողանի վարչակազմին առաջիկայում լուրջ փորձություն է սպասվում:

Սկզբում որպես վարչապետ, Սահմանադրության փոփոխությունից հետո որպես նախագահ, 20 տարի երկիրը փաստացի ղեկավարող Էրդողանի համար, փորձագետների կանխատեսմամբ, այս տարվա ընտրությունները ամենադժվարն են լինելու: Հունիսին նախատեսված նախագահական ու խորհրդարանական ընտրությունները տեղափոխվել են մայիս, միջազգային մամուլի պնդմամբ, դա իշխող ուժի հերթական հնարքն է կշեռքի նժարը սեփական կուսակցության օգտին թեքելու համար: Բայց եթե նախագահական պայքարում 69-ամյա Էրդողանը շարունակում է առաջատար համարվել, նույնը չի կարելի ասել խորհրդարանական ընտրությունների դեպքում՝ նրա կուսակցության մասին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ