Հայտնի է, թե դեռ քանի օր ձյուն կգա

Հայաստանի տարածքում հունվարի 29-ի ցերեկը, 30-31-ին, փետրվարի 1-2-ին, 3-ի գիշերն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում է ձյուն և մառախուղ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, փետրվարի 3-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում հունվարի 29-ի ցերեկը, 30-31-ին, փետրվարի 1-2-ին ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է թույլ ձյուն: Փետրվարի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ