![]()
Ռեժիսոր Արման Վարդանյանի գրառումը․
«Իրանը օդային հարձակման է ենթարկվել, նախնական տվյալների համաձայն` դրոններով:
Ռմբահարված է նավթավերամշակման գործարանն ու զենքի գործարանը։ Աշխատում է Իրանի ՀՕՊ-ը։
Դեռևս այսքանը»։
Հիշեցնենք Իրանի Սպահան քաղաքում ուժգին պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
Միջադեպը տեղի է ունեցել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինամթերքի արտադրության կենտրոններից մեկում, հայտնել է Սպահանի նահանգապետարանի քաղաքական անվտանգության հարցերով տեղակալը։
Նախնական տվյալներով՝ զոհեր չկան։
![]()
![]()