Որքան հզոր, ուժեղ և մարտունակ է բանակը, այնքան հզոր է մեզնից յուրաքանչյուրը․ Երվանդ Թարվերդյան

Մեր բանակը մեր պետության անվտանգության և անկախության գլխավոր երաշխավորն է և ամենակայացած կառույցը։ Որքան հզոր, ուժեղ և մարտունակ է բանակը, այնքան հզոր է մեզնից յուրաքանչյուրը։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը։

Գրառման մեջ նաև ասված է․

«Հայոց բանակի կազմավորումն ու կայացումը եղել և մնում է գլխավոր ձեռքբերումներից` մեր պետականաշինության գործում։

Հայկական բանակը կոփված է նաև պատերազմներում: Չնայած երիտասարդ տարիքին, Հայաստանի Հանրապետության Զինված ուժերն անցել է երեք պատերազմով:

Վստահ եմ, որ Հայոց բանակը կվերագտնի փառքի ու հաղթանակի իր ճանապարհը։

Պինդ սեղմում եմ ձեռքդ, հա’յ զինվոր, անկախ բոլոր վայրիվերումներից, դժվարություններից ու կորուստներից, քո սխրանքն անմահ է։

Խոնարհվում եմ այն քաջարի զինվորների հիշատակին, որոնք հանուն մեզ ու մեր վաղվա օրվա զոհաբերեցին իրենց կյանքն ու բռնեցին հավերժի ճամփան։

Հարգանքս ու խոնհարումս քեզ հայ զինվոր, հայոց եռագույնի թիվ մեկ պաշտպան։

Փա’ռք, հայոց բանակին։ Պատիվ ունեմ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ