Մանրամասներ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ավտոկայանատեղիում տեղի ունեցած հրդեհից

Արդեն հայտնել ենք,որ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ավտոկայանատեղիում (պարկովկա) ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար Ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության «Զվարթնոց» գծային բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Մանուկյանի գլխավորությամբ։ Պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջ-փրկարարները առանց խոչընդոտի աշխատեն։ Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։

Պարզվել է որ վառվել է Mercedes ML մակնիշի ավտոմեքենան մասամբ և նրա մոտ կայանված Toyota մակնիշի ավտոմեքենան։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։

Տեսանյութ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ