![]()
Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով արցախցի մանուկները չէին կարողանում վերնադառնալ հայրենի Արցախ։ Միայն 47 օր անց հաջողվեց երեխաներին տուն վերադառնալ․․․
Հիշեցնենք, որ Հայաստանում մնացած 19 արցախցի երեխաներ էլ հունվարի 18-ին էին վերադարձել Ստեփանակերտ։
Երեխաները Գորիսից Ստեփանակերտ էին տեղափոխվել ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ։ Շուշի-Քարին տակ հատվածում մեքենան կանգնեցվել էր ադրբեջանցիների կողմից, նրանցից ոմանք ներխուժել են մեքենա և նկարահանել մեքենայում գտնվող երեխաներին։
Ադրբեջանցիների սադրիչ գործողությունների հետևանքով մեքենայում իրարանցում է առաջացել, որի հետևանքով երեխաներից մեկը ուշաթափվել էր։
Մանրամասն տեսանյութում
![]()