Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է արել դրսևորել քաղաքական կամք և ամբողջությամբ ապաշրջափակել Լաչինի միջանցքը

Մոսկվան կոչ է արել Երևանին և Բաքվին ամբողջությամբ ապաշրջափակել Լաչինի միջանցքը և քաղաքական կամք դրսևորել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք կոչ ենք անում լիովին ապաշրջափակել Լաչինի միջանցքը՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության և կոչ ենք անում Բաքվին և Երևանին՝ արագորեն լուծել առկա տարաձայնությունները»,- ասել է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը, ի տարբերություն արտաքին խաղացողների մեծ մասի, որոնք սահմանափակվում են դեէսկալացիայի կոչերով, իրական լուծումներ է փնտրում տեղում և մարդասիրական օգնություն է ցուցաբերում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ