Թեհրանում 4000-ից ավելի մեր հայրենակիցներ մեծ հանրահավաք են կազմակերպել՝ ի պաշտպանություն Արցախի

Իրանի մայրաքաղաք Թեհրանում այսօր մեծ հանրահավաք է տեղի ունեցել’ ի պաշտպանություն Արցախի։

4000-ից ավելի մեր հայրենակիցները և մեծ թվով իրանցիներ բողոքի ակցիա են արել ընդդեմ Ադրբեջանի կողմից Արցախի ճանապարհի փակման՝ պահանջելով անհապաղ բացել այն և հարգել մարդու իրավունքները։

Հանրահավաքին իրանահայերից բացի ելույթ են ունեցել նաև Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ