«Ջարդոնի վերածված և լքված մեքենաները պետք է տեղափոխվեն Երևանի փողոցներից». Աշոտ Սարգսյան

Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը լուսանկարներ է տարածել իր էջում՝ գրելով.

«Ջարդոնի վերածված և լքված բոլոր մեքենաները պետք է տեղափոխվեն Երևանի փողոցներից: Այսօր գրավոր դիմել եմ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին՝ այս խնդիրը կարգավորելու համար, քանի որ խանգարում է թե՛ մեքենաների երթևեկությանը, թե՛ հետիոտներին:

Հարգելի՛ վարորդներ, եթե նմանատիպ մեքենաներ ունեք, տեղափոխեք Երևանի փողոցներից, քանի որ նմանատիպ միջոցառումները լինելու են շարունակական:

Շնորհակալություն ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանին՝ խնդիրը բարձրաձայնելու համար»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ