Ռուսական կողմը հաստատում է իր պատրաստակամությունը բանակցություններ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև

Ռուսական կողմը հաստատում է իր պատրաստակամությունը Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հովանու ներքո բանակցություններ կազմակերպելու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք կարծում ենք, որ տեղում պարբերաբար առաջացող բարդությունները չպետք է խոչընդոտ դառնան բանակցային գործընթացի սառեցման համար, և անհրաժեշտ է հնարավորինս շուտ վերսկսել աշխատանքը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով», — ասել է Զախարովան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ