Հույն պատգամավորը Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված ծանր իրավիճակը որակել է որպես «ցեղասպան գործողություն»

ԵԽԽՎ-ում Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքների վերաբերյալ հրատապ քննարկման ժամանակ հույն պատգամավոր Կոնստանտինոս Էֆստատիուն Ադրբեջանին կոչ է արել ապահովել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժը՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության:

՛՛Լեռնային Ղարաբաղ հասանելիությունը և մատակարարումները պետք է անվերապահորեն վերականգնվեն, և Ադրբեջանը պետք է երաշխավորի մարդկանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժը՛՛,-աել է նա և հավելել, որ Բաքվի նման պահվածքը հարվածի տակ է դնում կարգավորման փխրուն գործընթացը:

Խոսելով շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված ծանր իրավիճակի մասին՝ պատգամավորն այն որակել է ՛՛ցեղասպան գործողություն՛՛:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ