![]()
Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը թվիթերի իր էջում գրել է․
«Ուզում եմ դիմել ադրբեջանցի պաշտոնյաներին, որոնք իմ դեմ վհուկների որս են սկսել։ Ուզում եմ ձեզ ասել, որ դուք ինձ ո՛չ կվախեցնեք, ո՛չ էլ կլռեցնեք։ Ձեր անհիմն հարձակումները բացահայտում են ձեր թուլությունը: Երբ դուք ներքև եք իջնում, ես բարձրանում եմ»:
Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան իր գրառմանը ստորև հրապարակել էր ԵԽ հունվարի 18-ի լիագումար նիստի ընթացքում հրավիրված «Լեռնային Ղարաբաղում շրջափակման մարդասիրական հետևանքները» խորագրով հրատապ բանավեճ-քննարկման ժամանակ իր ելույթի սղագրությունը, որով ադրբեջանական կողմին կոչ է արում հարգել իր միջազգային պարտավորությունները, դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը և հումանիտար ճգնաժամը, ապահովել միջազգային կազմակերպությունների անարգել մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ իրավիճակը գնահատելու և մարդասիրական օգնություն տրամադրելու և համապարփակ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու համար։
Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի
![]()