Ովքեր են Լաչինի միջանցքը արգելափակած ադրբեջանցիները. լուսանկարներ. «Լուրերի» բացառիկ ուսումնասիրությունը

«Լուրերի» իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում ստացվել են 2022 թ. դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքը փակած որոշ ադրբեջանցիների պարզաբանված տվյալները, ինչպես նաև Ադրբեջանում գործող ոչ կառավարական ՀԿ-ների ցուցակը, որոնք այս կամ այն կերպ առնչվում են նշված ճանապարհի փակման գործընթացին:

Ստացված տվյալների համաձայն, միջանցքի փակման ակցիան համակարգում է Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների պետական աջակցության գործակալությունը, որի գործունեությունն իր հերթին համակարգում է Ադրբեջանի Վերահսկող խորհուրդը, որը բաղկացած է 11 անդամից, որոնց նշանակում է Ադրբեջանի նախագահը: Միևնույն ժամանակ Վերահսկող խորհրդի 8 անդամ նշանակվում են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ­ներից, իսկ 3-ը` պետական պաշտոններ զբաղեցնող անձանց թվից:

Նշված ակցիայի լուսաբանման և տարածման գործընթացը համակարգում են Ադրբեջանի մեդիայի զարգացման գործակալությունն ու Ադրբեջանի մամուլի խորհուրդը, իսկ կամավորների աշխատանքը համակարգում է Ադրբեջանի կամավորական կազմակերպությունների միությունը:

Ակցիային առնչվող ոչ պետական կազմակերպությունների ցուցակը պայմանականորեն բաշխված է 6 խմբի, որպես կազմակերպություններ ներառված են 139 ՀԿ-ների, երիտասարդական 43 նախաձեռնության, 13 կամավորի (волонтер), հանրային խորհրդի 9 կազմա­կեր­պության, 4 կուսակցության՝ այդ թվում նաև իշխող «Նոր Ադրբեջան»-ը, և պետական մեկ հաստատության՝ կրոնական հաստատությունների հետ աշխատող պետական կոմիտեի անվանումները:

Ուսումնասիրվել են նաև վերոնշյալ ակցիայի մասնակիցների վերաբերյալ տեղեկությունները: Մասնավորապես, նշված են 507 «ակտիվիստ»-ների անուն-ազգանուններ, նրանց պաշտոնը, առնչությունը պետական-հասարակական կառույցներին, ինչպես նաև նրանց երկու կամ երեք անձնական լուսանկարներ: Մասնակիցների գերակշիռ մասը լրագրողներ և հասարակական կազմակերպությունների անդամներ են, որոնց թվում են Բաքվի պետական համալսարանի դասախոսներ և ուսանողներ:

Վերջիններիս լուսանկարները վերցված են համացանցից (հիմնականում Facebook-ից), որոնց մի մասը կատարված է ակցիայի ժամանակ:

Togrul Allahverdili

Тогрул Аллахвердили — Общественное объединение «Поддержка инициативы и развития молодежи». Он же председатель Ассоциации азербайджано-славянской молодежи, он же председатель информационного центра диаспоры

Taleh Mansurov

Талех Мансуров

Главный секретарь общественного объединения «Молодежный вклад» (Gənclərin Töhfəsi İctimai Birliyi)


Nahid Canbaxishli

Нахид Джанбахишли — основатель и главный редактор Veteninfo.az


Toghrul Mammadli

Тогрул Маммадли — Глава департамента совета государственной поддержки неправительственных организаций при Президенте Азербайджанской Республики

 

Մանրամասները՝ այստեղ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ