Ստեփանակերտի բնակչության համար գազամատարակարարումը կվերականգնվի, իսկ շրջաններում՝ կդադարեցվի

Այսօր՝ ժամը 15:00-ից, Ստեփանակերտի բնակչության համար գազի մատակարարումը կվերականգնվի: Սակայն, հաշվի առնելով մասնակի գազամատակարարման հանգամանքը, շրջանների գազի մատակարարումը նույն ժամին կդադարեցվի:

Նման որոշումը պայմանավորված է էներգետիկ համակարգի մեծ ծանրաբեռնվածությամբ։

Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Միաժամանակ տեղեկացնում են, որ Ստեփանակերտ քաղաքի գազալցակայանները կշարունակեն աշխատել: Խնդրում են, լինել ուշադիր և պահպանել գազից օգտվելու անվտանգության կանոնները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ