Վերջերս եղա մի տեղում, տեսա մի ճանապարհ, որտեղ մենք մի քանի հարյուր միլիոն դրամ ենք ծախսել, և այդ ճանապարհը քանդած է

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ճանապարհների սպասարկման հարցին: «Մենք խոր պրոբլեմ ունենք գծանշումների, ճանապարհների ու ճանապարհների սպասարկման հետ կապված։

Մենք ճանապարհներ են նորոգում առանց ենթակառուցվածքները պատշաճ նորոգելու։

Ի վերջո, ես եղա մի տեղում, տեսա մի ճանապարհ, որտեղ մենք մի քանի հարյուր միլիոն դրամ ենք ծախսել, այդ ճանապարհը հիմնանորոգել ենք, տեսա, որ այդ ճանապարհը քանդած է։ Ինչու է քանդած. պարզվում է՝ ջրի խողովակի վթար է եղել»,- ասել է Փաշինյանը։ Վարչապետի խոսքով՝ դեպքը եղել է Տավուշի մարզում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ