Այսօր առավոտյան ձերբակալվել է Ազատանի զորամասի հրդեհի գործով առաջին անձը. ՀՀ գլխավոր դատախազ

«Դատախազությունը զինդատախազի մակարդակով ամենօրյա վերահսկողություն է իրականացնում և սահմանված կոնկրետ ժամկետներ կան ամբողջական քննությունն ավարտելու համար»,- այս մասին հայտնեց Գլխավոր դատախազ Աննա Վադարպետյանը՝ տեղեկացնելով, թե ինչ փուլում է հունվարի 19-ին ՊՆ N զորամասի Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի վերաբերյալ նախաքննության ընթացքը։ Դատախազի խոսքով՝ պարբերաբար կտրվի տեղեկատվություն՝ խուսափելու ավելորդ բամբասանքներից և խոսակցություններից։

«Ի՞նչ ենք մենք թաքցնում հանրությունից, երբեմն տպավորություն է, որ այստեղ կառավարությունը և նախաքննությունը զբաղված է այդ դեպքի շուրջ ամեն ինչ թաքցնելով։ Այն ինչ ասել ենք, ասել ենք նախնական վարկած է, ի՞նչ ենք թաքցնում և ի՞նչ կարող են թաքցնել և ինչու՞ պիտի թաքցնենք, ի՞նչ է պարզել նախաքննությունը»,- հարցրեց Փաշինյանը Վարդապետյանին։

«Ոչ մի բան մենք չենք թաքցնում և մտադրություն չունենք թաքցնելու։ Անձանց անունները չբացահայտելը ընդամենը նպատակ ունի ապահովելու այդ անձանց փախուստի բացառման հնարավորությունը»,-արձագանքեց Գլխավոր դատախազը։

«Երբ որոշ մարդկանց մեկնաբանությունները կարդում ես այնպիսի տպավորություն է, որ այդ հրդեհն իմ կամ մեր նկարագրած բենզինի 5 լիտրանոց տարայի օգտագործման պատճառով չի տեղի ունեցել, այլ ընդհուպ չգիտեմ ինչ է տեղի ունեցել և ինչ-որ այլ բան է տեղի ունեցել»։

«Ձեր կողմից հրապարակված վարկածն այս պահին կենսունակ վարկած է, մյուս բոլոր վարկածները ստուգվում են և քննությունը բացառման կանոնով իրականացվում է։ Բայց հիմնականը Ձեր նշած վարկածն է, որի շուրջ այս պահին քննություն է իրականացվում է և որի շուրջ ունեցած ապացույցների բազայի հիման վրա էլ մեղադրանք է առաջադրում»,- նշեց Վարդապետյանը։

«Եթե նույնիսկ կառավարության նիստում վարկած է հնչել, որևէ մեկը այս վարկածով սահմանափակված կամ կաշկանդված չէ։ Եթե հանկարծ պարզվի, որ կառավարության նախորդ նիստում հնչածից 180 աստիճանով հակառակ բան է եղել՝ մենք դրանով կաշկանդված չենք , որովհետև մենք հանրության հետ հաղորդակցության մեջ ենք»,- ասաց Փաշինյանը;

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ