Հայտնի է՝ ով կնշանակվի Շիրակի մարզպետ

Կառավարությունն այսօրվա՝ հունվարի 26-ի նիստում որոշում կկայացնի Մուշեղ Մուրադյանին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ նշանակելու մասին:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝ Մուշեղ Մուրադյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ»:

Նախօերին հայտնել էինք, որ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հրաժարական է տվել:

Մուշեղ Մուրադյանը երկար տարիներ զբաղեցրել է Շիրակի մարզպետարանի աուդիտի բաժնի պետի պաշտոնը, այժմ «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենն է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ