![]()
Կառավարությունն այսօրվա՝ հունվարի 26-ի նիստում որոշում կկայացնի Մուշեղ Մուրադյանին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետնշանակելու մասին:
Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Մուշեղ Մուրադյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ»:
Նախօերին հայտնել էինք, որ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հրաժարական է տվել:
Մուշեղ Մուրադյանը երկար տարիներ զբաղեցրել է Շիրակի մարզպետարանի աուդիտի բաժնի պետի պաշտոնը:
![]()