Լիբանանի ԱԳՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին երկկողմ բանակցություններ վարելու կոչ է արել

Լիբանանի Արտաքին գործերի նախարար Աբդալլահ Բու Հաբիբը Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ առանձին հանդիպումների ընթացքում ափսոսանք է հայտնել Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումների կապակցությամբ:

Այս մասին տեղեկացրել է Լիբանանի պետական լրատվական գործակալությանը:

Այսօր տարածված հայտարարությամբ, Լիբանանի ԱԳՆ-ն հայտնել է, որ խորապես ափսոսում է Լաչինի միջանցքի փակման և այն լարվածության առնչությամբ, որն առաջացել է տվյալ տարածքում ապրուստի և մարդասիրական պայմանների համար:

Լիբանանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին երկկողմ բանակցություններ վարել՝ ընդգծելով, որ երկխոսությունը վեճերի լուծման միակ միջոցն է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ