Պետք է ամեն ինչ անել, որ Ռուսաստանին և Ադրբեջանին չհաջողվի տապալել Հայաստան ԵՄ դիտորդներ ուղարկելու որոշումը․ Դանիել Իոաննիսյան

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի գրառումը․

«Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ մոնիտորինգային առաքելություն ուղարկելու մասին որոշումը մի քանի ինստանցիաներով է անցնում և դեռևս վերջնական հաստատված չէ:
Ակնկալվում է, որ վերջնական որոշումը կլինի հաջորդ շաբաթ: Նպաստավոր որոշման դեպքում՝ այո, մենք կստանանք սահմանին տեղակայված (պարեկություն անող) երկու տարվա մանդատով առաքելություն:

ԵՄ մոնիտորինգային առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին շատ կարևոր է և էական դեր կունենա Ադրբեջանի կողմից ՀՀ նկատմամբ ռազմական ագրեսիայի հավանականությունը նվազեցնելու հարցում:

Պետք է ամեն ինչ անել, որ Ռուսաստանին և Ադրբեջանին չհաջողվի տապալել այդ որոշումը: Բնականաբար, դա դուր չի գալիս այդ երկու երկրներին, քանի որ ավելի դժվար կլինի Հայաստանի վրա հարձակվելը ու քանի որ Հայաստանը անվտանգության հարցում այլընտրանք է ստանում:

Ու թեև Ռուսաստանը առանձնապես շատ չի կարող ազդել ԵՄ որոշման վրա, բայց դա կարող է անել Ադրբեջանը: Այսպես, օրինակ, Բաքվին հաջողվել է ԵՄ անդամ պետություններից մեկի մոտ մտահոգություններ հարուցել՝ կապված դիտորդների անվտանգության հետ:

Ամեն դեպքում, հույս կա, որ Բաքուն չի հաջողի և արդեն հաջորդ շաբաթ կկայացվի Հայաստանում երկու տարով ԵՄ դիտորդներ տեղայակելու վերջնական որոշումը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ