«Կուզենա՞ Վարդանյանը դառնալ Քոչարյանի ու Սարգսյանի գործիքը».Լյովա Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանի գրառումը.

Իհարկե,Ռուբեն Վարդանյանի հեղինակության բարձրացումը ձեռնտու չէ Հայաստանի ռևանշիստներին,որոնց համար անվերապահ հեղինակություն են Քոչարյանն ու Սարգսյանը։

Այսօր նրանք զորակցություն են հայտնում Վարդանյանին,նրան դիտելով որպես Հայաստանում և Արցախում ներքաղաքական իրավիճակը ապակայունացնող գործոն,որը լիովին տեղավորվում է նրանց հակապետական պլաններում։

Կուզենա՞ Վարդանյանը դառնալ Քոչարյանի ու Սարգսյանի գործիքը։Կարծում եմ այո,որովհետև վերահսկողությունը նույն կետից է ու նաև դրա ապացույցը Արցախի նախագահների,որոնք գործում են Քոչարյանի և Սարգսյանի դաշտում, հետ նրա ջերմ հարաբերությունն է։

Կարծում եմ,որ նրանք չեն հասցնի իրենց պլանները իրականացնել,քանի որ Ռուբեն Վարդանյանին հեռացնելը օրերի,եթե ոչ,ժամերի հարց է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ