«Էս մարդը չի հասկանում,որ իր պաշտոնը ընտրովի չի,այլ նշանակովի է»․ Լյովա Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանի գրառումը.

Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ:
Էս մարդը չի հասկանում,որ իր պաշտոնը ընտրովի չի,այլ նշանակովի է։
Ով նշանակել է,նա էլ կհանի։
Հ․Գ․-Նա այդպես է հայտարարում ,որպեսզի արդարանա իրեն ուղարկողի առաջ՝ես չէի ուզում,բայց ինձ հանեցին։

Ինչպես հայտնի է, որոշ լրատվամիջոցներ՝ հղում անելով իրենց աղբյուրներին, երեկ հայտնեցին, թե Ադրբեջանը հստակ պահանջ է դրել, որ ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանը պետք է հեռանա, իսկ նրա փոխարեն նշանակվի Ադրբեջանի ԱԱԾ ղեկավար Նագիևի համար գերադասելի՝ Արցախի ՆԳՆ նախարար Կարեն Սարգսյանը, որը շատ հաճախ այցելում է Շուշի։

Ի պատասխան այս լուրերի, Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ