![]()
«Մոտավորապես նմանվում է «ինֆորմացիոն օպերացիայի» միջոցով Ռուբեն Վարդանյանի ռեյտինգը բարձրացնելու ծիծաղելի փորձի «Մի գնա, մի գնա» դրամատիկ սյուժե ստանալու համար»:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ ի պատասխան Ռուբեն Վարդանյանի հըրաժարականի մասին լուրերի և դրանց հերքման, գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ շարունակելով.
«Սա էլ 98 թիվը չէ, տղաներ ու աղջիկներ և այսպես իշխանության գալը Արցախում կամ Արցախով դեպի Հայաստան բացառված է: Այլևս միամիտ չենք, որ կրկին երկիր զոհաբերենք: Այս թեմայի տակ միասնականացող չկա, անցեք հաջորդ տրյուկին»:
Ինչպես հայտնի է, որոշ լրատվամիջոցներ՝ հղում անելով իրենց աղբյուրներին, երեկ հայտնեցին, թե Ադրբեջանը հստակ պահանջ է դրել, որ ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանը պետք է հեռանա, իսկ նրա փոխարեն նշանակվի Ադրբեջանի ԱԱԾ ղեկավար Նագիևի համար գերադասելի՝ Արցախի ՆԳՆ նախարար Կարեն Սարգսյանը, որը շատ հաճախ այցելում է Շուշի։
Ի պատասխան այս լուրերի, Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ:
![]()