![]()
«Ադրբեջանի կառավարության վստահված անձինք, որոնք Ադրբեջանի նախագահի անունից շուրջ մեկ ամիս պաշարել են Արցախն ու սրել հումանիտար ճգնաժամը, արթնացնում են հիշողություններ, օրինակ, թե ինչպես էին Ջանջավիդների ցեղերը դաժանորեն գործում Դարֆուրում ալ-Բաշիրի անունից:
ՄԱԿ-ի համար սա պետք է ձախողված պաշտպանության մասին հիշողություններ արթնացնի», — «Թվիթեր»-ում գրել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Հիշեցնենք դեկտեմբերի 12-ից Արցախը Հայաստանի կապող միակ ճանապարհը փակ է` գրեթե 1 ամիս։
Օրեր շարունակ ահազանգեր էին հնչում՝ Արցախում հումանիտար ճգնաժամն անխուսափելի է, իսկ այսօր այն արդեն իրողություն է։
Մթերային, միրգ-բանջարեղենի խանութներում, դեղատներում վաճառասեղանները, դարակները դատարկ են։ Արցախցին մթերքի ու դեղի օրեցեր ավելի զգացվող պահանջ ունի, բայց առաջարկող չկա։
![]()