![]()
Հայ հայտնիները ինչպես աշխարհի բոլոր հայտնի մարդիկ միայն իրենց բուն մասնագիտությամբ չեն զբաղվում, շատերը «վաճառում են» իրենց՝ բրենդ դարձած դեմքը և անունը, մյուսները՝ հիմնում են սեփական բիզնես, իսկ ավելի համարձակները՝ փորձում են զբաղվել քաղաքականությամբ։ Ս․թ․ դեկտեմբերի 9-ին տեղի են ունենալու ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններ, որին մասնակցելու են ՀՀ մի շարք կուսակցություններ։ Կուսակցությունների համամասնական ցուցակներում իրենց ուրույն տեղերը զբաղվեցնում են նաև հայ հակտնիները։
Շուշան Պետրոսյան
![]()
ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը արդեն երկար ժամանակ է ինչ զբաղվում է քաղաքականությամբ։ Այն պահից սկսած երբ երգչուհին որոշեց զբաղվել քաղաքականությամբ, հայ երգարվեստը մեծ կորուստ ունեցավ ու նա ոչ պաշտոնապես հրաժարվել է բեմ բարձրանալուց։ Նա արդեն երրորդ անգամն է փորձում դառնալ ՀՀ ԱԺ պատգամավոր։ Նա այս անգամ նույնպես իր տեղն է զբաղեցնում ՀՀԿ համասնական ցուցակում։
Ֆելիքս Պետրոսյան
![]()
Հ․Ա․Յ․Ք․ խմբի անդամ Ֆելիքս Պետրոսյանը փորձում է այնպես անել, որ այս անգամ քամին ի վերջո նրան «քշի» դեպի ԱԺ։ Սա նրա առաջին քայլերն է դեպի մեծ քաղաքականություն։ Ֆելիքսը «Մենք» դաշինքի համամասնական ցուցակում է ինչպես նաև առաջադրվել է որպես ռեյտինգային թեկնածու։
Լուսինե Բադալյան
![]()
Հաղորդավար, հասարակական գործիչ, արվեստաբան, Երևանի ավագանու անդամ Լուսինե Բադալյանը նույպես իր տեղն է զբաղեցնում «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակում։
Արսեն Ջուլֆալակյան
![]()
Հունահռոմեական ըմբշամարդի մեր հպարտությունը նույնպես որոշել է այս անգամ իր ուժերը փորձել քաղաքական գերծանրքաշային մրցաշարում։ Նա իր տեղն է զբաղեցնում «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակում։
![]()