Ինչպես կինն ամոթանք տվեց քահանային

Այսօր ԱԺ-ի դիմաց մի խումբ ցուցարարներ խաղաղ ակցիա էին իրականացնում. նրանք ցանկանում էին մուտք գործել շենք և օրհնությամբ մաքրելու կարգ կատարել այն ամբիոնի մոտ, որտեղ օրերս ելույթ էր ունեցել տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը:

«Պղծության քարոզ է հնչել: Իմ ամբողջ ժողովրդի համար շատ վիրավորական է այսպիսի ելութը մեր սիրելի ազգի գլխավոր ամբիոնից: Ուզում եմ մտնել խորհրադարանի շենք և մի օրհնության կարգ կատարել՝ որպես հայոց քահանա»,- ասել է ակցիայի մասնակից քահանա Տեր Ղազար Պետրոսյանը:

Ակցիան իրականացնողների խոսքով ԱԺ-ի ամբիոնից սրբապիղծ քարոզ է հնչել. «Մենք այստեղ ենք, որ այս այլանդակության դեմն առնենք:

Մենք ուզում ենք, որ Արարատ Միրզոյանն ինքը ներակայանա և մեզ պատասխան տա: Մեր հոգու մեջ նման կերպ թքելը մենք չենք կարող հանդուրժել»,- ասում են ցուցարարները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ