![]()
Ապրիլի 8-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մտահոգություններին, որ «Սպայկայի» տնօրենի կալանավորման պատճառով մթերումը կարող է տուժել, հայտնեց լրագրողներին.
«Ես չեմ կարծում, թե որեւէ մեկը Հայաստանի քաղաքացու, գյուղացու կամ կառավարության հետ կարող է շանտաժով խոսել, դա շատ վատ գործելակերպ է։
Այսինքն՝ ցանկացած ընկերություն էլ կարող է ասի՝ ա՛յ, հարկեր եք ուզում մեզանից, ուզում եք մենք հարկեր վճարենք կամ չվճարված հարկերը վճարենք, ուրեմն գյուղացու նկատմամբ էս կանենք, էն կանենք, դա ի՞նչ ձեւ է»,– ասաց Փաշինյանը։
![]()
Հիշեցնենք, որ առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակում 2019թ. ապրիլի 4-ին Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չվճարելը) հատկանիշներով։
![]()