![]()
«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Այսօր Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է 6 մարդ։
Սա իսկական աղետ է։ Ըստ էության, ամեն օր արձանագրվում է մահվան ելքով ավտովթարներ։
Մեր ճանապարհները դարձել են մահվան ճանապարհներ, վտանգված է անվտանգ երթևեկությունը…
Ցանկացած պահի յուրաքանչյուրս կարող ենք դառնալ երթևեկության զոհ:
Մեկ անգամ չէ, որ կրկնում եմ՝ այս ոլորտում պետք է իրականացվեն արմատական փոփոխություններ՝ ճանապարհային երթևեկությունն անվտանգ դարձնելու համար:
Գոյություն չունի երթևեկության կուլտուրա, հազարավոր վարորդներ ու հետիոտներ չեն տիրապետում երթևեկության տարրական կանոններին, իսկ բազմաթիվ ճանապարհներ բարվոք չեն…
Քանի՞ մարդ պետք է մահանա մեր ճանապարհներին, որպեսզի մենք սթափվենք ու լրջագույն բարեփոխումներ իրականացնենք․․․
![]()