Ռուբեն Վարդանյանը ներկայացնում է իրավիճակը Արցախում

Չնայած միջազգային հանրության կոշտ արձագանքին և Լաչինի միջանցքը բացելու կոչերին՝ ադրբեջանցիները շուրջ մեկ ամիս է ինչ բնապահպանական կեղծ պատրվակով փակել են Գորիս-Ստեփանակերտ մայրուղու նշյալ հատվածը։

Նրանք շարունակում են պնդել, որ ՌԴ խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտում իրենց թույլ տրվի մոնիտորինգ իրականացնել Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, ենթարկվում են ապօրինի ու վտանգավոր շահագործման։

Նրանք ժամանակավոր վրաններ են տեղադրել տարածքում և հայտարարել, որ չեն լքի տեղանքը, քանի դեռ իրենց պահանջները չեն կատարվել։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ