«Գրեթե միշտ լինում են այլընտրանքային լուծումներ». Վահրամ Մարտիրոսյան

Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երբ ատրճանակը դնում են ճակատին, շատերը մտածում են կամ պետք է հանձնվել, կամ կկրակեն։ Բայց իրականում գրեթե միշտ լինում են այլընտրանքային լուծումներ ևս, որոնք այդ պահին տեսանելի չեն լինում։ Այս ճշմարտությունը ստուգելու համար ուղղակի հետ նայեք ձեր անցած կյանքին, և կտեսնեք իրավիճակներ, երբ դուք կարծել եք թե լուծումը մեկն է, բայց ներկայի աչքերով պարզ երևում է, որ այլ բազմաթիվ լուծումներ ևվս եղել են, բայց այդ պահին դուք դրանք ուղղակի չեք նկատել։

Համոզված եմ, երբ տարիներ անց մենք հետհայացք նետենք այսօրվա ճգնաժամին, ապա մենք մեզ հարց ենք տալու՝ բա էդ պարզ բաները ինչի՞ չէինք անում։ Հաջողակ մարդիկ կարողանում են զգալ ներկան ու գործել միայն ներկայով, իսկ անհաջողակները անվերջ անցյալն են միայն վերլուծում։

Հատկապես վերջին օրերին ավելի ու ավելի եմ նկատում հուսահատության գրառումներ։ Դուրս եկեք այդ ապատիայից, և եկեք մեզ և այս ամենին նայենք կողքից ու այլ տեսանկյուններից։ Համոզված եմ շատերդ կնկատեք բաներ, որոնք ակնհայտ են, բայց ներկա տեսանկյունից նկատելի չեն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ