«***-երն արդեն այսպիսի էջեր են բացում Ֆեյսբուքում». Արա Պապյան

ԱԺԲ անդամ, դիվանագետ Արա Պապյանը լուսանկար է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրելով հետևյալը.

«Սրիկաներն արդեն այսպիսի էջեր են բացում Ֆեյսբուքում։

Անուղեղներ, սա չի բերելու Ղարաբաղի միացմանը Ռուսաստանին։ Միլիոն տարի Արցախը պետք չէ Ռուսաստանին, բայց փչացնելու է Արևմուտքի հետ հարաբերությունները»։

Հիշեցնենք Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին շարունակում է երկկողմանի փակ մնալ, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ շեշտելով՝ ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով շրջափակման մեջ է Արցախը և ոտնահարված են հազարավոր քաղաքացիների իրավունքները։

Ստեղծված իրավիճակով պայմանավորված, Հայաստանից Արցախ եկող քաղաքացիները գիշերել են Գորիսում, մի մասն, այդ թվում՝ կանայք ու երեխաներ, Շուշիի շրջանի Լիսագոր համայնքում։

Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն այսօր Արցախի անվտանգության խորհուրդը քննարկել է ընդլայնված նիստում և ընդգծել՝ միջանցքի անխափան գործունեությունը երաշխավորված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որի դրույթները հերթական անգամ խախտում է ադրբեջանական կողմը:

Անվտանգության խորհուրդը համապատասխան նամակով կդիմի Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ