![]()
Քաղաքագետ Հարություն Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Չեմ ասում, որ ընկճախտի մատնվենք ու երբեք հոռետեսական տրամադրությունները չեմ խրախուսել, հատկապես մեր ազգի դեպքում, բայց իրոք հացի ու մակարոնեղենի` արցախյան դիֆիցիտի ու մեր երկրի առջև ծառացած խնդիրների ֆոնին (Արցախում թվով գրեթե 30 հազար երեխա կա) էդ շքեղաշուք սեղանները նկարել ու սոցիալական ցանցեր նետելը առնվազն սիրուն չի …
Եսիմ է…»:
Հիշեցնենք Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին շարունակում է երկկողմանի փակ մնալ, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ շեշտելով՝ ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով շրջափակման մեջ է Արցախը և ոտնահարված են հազարավոր քաղաքացիների իրավունքները։
Ստեղծված իրավիճակով պայմանավորված, Հայաստանից Արցախ եկող քաղաքացիները գիշերել են Գորիսում, մի մասն, այդ թվում՝ կանայք ու երեխաներ, Շուշիի շրջանի Լիսագոր համայնքում։
Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն այսօր Արցախի անվտանգության խորհուրդը քննարկել է ընդլայնված նիստում և ընդգծել՝ միջանցքի անխափան գործունեությունը երաշխավորված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որի դրույթները հերթական անգամ խախտում է ադրբեջանական կողմը:
Անվտանգության խորհուրդը համապատասխան նամակով կդիմի Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի:
![]()