Ամբողջ օրը սպասեցի, թե երբ են մեր մարզպետները շնորհավորելու շիրակուհիներին, լոռուհիներին, արմավիրուհիներին, …. ու գեղարքունիքուհիներին

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Երեկ ամբողջ օրը սպասեցի, թե երբ են մեր մարզպետները շնորհավորելու շիրակուհիներին, լոռուհիներին, արմավիրուհիներին, …. ու գեղարքունիքուհիներին, չէ էս վերջինը ոնց որ լավ չստացվեց:

Չնայած որ Սահակյան Բակոյի մոտ հաջողվել էր առանձնացել ու առանձնահատուկ ձևով շնորհավորել արցախուհիներին:

Այն արցախուհիներին, որոնց անվտանգությունը պահում ու արյան գնով պահպանում են շիրակուհիների, լոռուհիների, արմավիրուհիների, …. ու գեղարքունիքուհիների զավակները:

Էլ չեմ խոսում սևազգեստ մայրերի մասին …

Հետո էլ խոսում ու ամպագորգոռ հայտարարություններով կոչ են անում միասնականության ու հայաստանցի-ղարաբաղցի անիմաստ ու անտեղի տարանջատման մասին:

Երբ ՀՀ նոր կառավարությունը միջազգային տարբեր հարթակներում ամեն կերպ փորձում է Արցախը դարձնել Ադրբեջանի հետ բանակցային կողմ, վերջին ամիսներին, իսկ ավելի շուտ ՀՀ-ում հեղափոխությունից հետո, Արցախից ամենաբարձր պետական պաշտոնյաների մակարդակով հնչում են առնվազն տարօրինակ հայտարարություններ:

ՀԳ. Արցախում օր առաջ պետք է անցկացվեն ընտրություններ, որը շահեկան է ոչ թե արցախցուն կամ հայաստանցուն, այլ ամբողջ հայ ազգին:

Երեկ ամբողջ օրը սպասեցի, թե երբ են մեր մարզպետերը շնորհավորելու շիրակուհիներին, լոռուհիներին, արմավիրուհիներին, …. ու…

Posted by Taron Chakhoyan on Sunday, April 7, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ