![]()
Ֆեյսբուքյան օգտատեր Աշխեն Հարությունյանն իր էջում լուսանկարներ է տարածել՝ կից գրառմամբ.
«Օր 19
Ծննդատնից երեխա պիտի դուրս գրեն, ծաղիկ չեն գտել (շրջափակման չարյաց փոքրագույնը ծաղկի խանութների դատարկ լինելն է) բայց հո կրեատիվ արցախցիներս նորաթուխ մայրիկին առանց ծաղկեփնջի չէին թողնի:
ՊԵՆԴ ԿԱՑԻՔ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ԼՈԽ ԼԱՎ Ա ԻՆԵԼՈՒՎ»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Նրանք վրաններ են տեղադրել, վառարաններ բերել։
Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։
Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։
![]()
![]()
![]()