![]()
Ծրագրավորող Սամվել Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանի նախագահը դիմել է մի շարք միջազգային բարձր համբավ ունեցող մասնագետների, որպեսզի Ադրբեջանի քաղաքացիները կարողանան բնակվել Սյունիքի մարզի ք. Կապանում, ք. Գորիսում, ք. Սիսիանում և ք. Մեղրիում, Սյունիքից բացի նաև ք. Երևանում և ք. Գյումրիում:
ալիևը Հայաստանի հանրապետությունը ճանաչում է՝ որպես արևմտյան Ադրբեջան ու ըստ ալիևի այս տարածքներում երբեք չեն բնակվել Հայերը ու իբր թե առաջին համաշխարհային պատերազմից հետո մազապուրծ եղած Հայերն են ստեղ բնակություն հաստատել, ու որ 1918 թվականին ԽՍՀՄ-ը ներկայիս ՀՀ տարածքը նվիրել է Հայերին, որպեսզի կարողանա ադրբեջանի և թուրքիայի վրա որոշակի ճնշումներ գործադրել:
Կարճ ասած՝ ադրբեջանը միլիարդավոր դոլարներ է ծախսում ալիևի պլանները իրագործելու համար, կարծում եմ որ թեկուզև ուշացած, բայց արդեն իսկ ժամանակն է, որ գոնե ՀՀ սուվերեն տարածքի վրայից պոկենք էդ խայտառակ թեզերը։ Նախիջևայի ու Արցախի վրայից, էլ ցավոք, չենք կարող, 94-ից ի վեր ադրբեջանը գերազանց աշխատել է էդ ուղղությամբ ու հիմա, հենց էս պահին նույն կերպ ու էլ ավելի գերազանց աշխատում է ՀՀ-ն զավթելու ուղղությամբ ու եթե հենց էս պահից սկսած պատկան մարմինները, պատմաբանները, լեզվաբանները, եկեղեցականները և այլ կարևոր ոլորտների ներկայացուցիչներ չստեղծեն ինչ-որ կոմիտե կամ նմանատիպ մի բան, ապա վստահ եղեք, որ ադրբեջանը կկարողանա ՀՀ-ն իրենով անել, զուտ տարիների հարց կլինի»:
![]()