Մեղրիում դեկտեմբերին մանուշակներ են ծաղկել

Մեղրիում դեկտեմբերին մանուշակներ են ծաղկել։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Մեղրի, դեկտեմբեր, մանուշակ․․․», — գրել է Գագիկ Սուրենյանը։

Հիշեցնենք Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 27-31-ի գիշերը և առավոտյան Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։

Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ` գիշերը և առավոտյան մառախուղ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ