«2002թ. այս օրերին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են ամենաուժեղ սառնամանիքները». Գագիկ Սուրենյան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«2002թ․-ի այս օրերին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են օդերևութաբանական պատմության ընթացքում դիտված ամենաուժեղ սառնամանիքները։

Արարատի հատվածում օդի ջերմաստիճանը հասել է մինչև -31,6, Երևանում -28,2 աստիճանի»։

Հիշեցնենք Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 27-31-ի գիշերը և առավոտյան Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։

Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ` գիշերը և առավոտյան մառախուղ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ