![]()
ՀՀ ազգային ժողովում կայացել են «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումներ, որի ժամանակ տրանսգենդեր կին է ելույթ ունեցել։
Ելույթը հունից հանել է ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին։
Տրանսգենդեր կինը ներկայացել է` որպես Լիլիթ Մարտիրոսյան ու հայտարարել, որ ինքը տրանսգենդեր կին է և ուրախ է, որ հետհեղափոխական Հայաստանում հնարավորություն ունի ելույթ ունենալ ԱԺ ամբիոնից։
![]()
Տրանսգենդերի ելույթը արժանացավ ծափերի, սակայն բարկացրեց նիստը նախագահող Նաիրա Զոհրաբյանին, ով հայտարարեց, որ այս լսումների թեման դատաիրավական բարեփոխումներին, երեխաների ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին էր վերաբերում, մինչդեռ տրանսգենդերի ելույթը խախտում է այդ օրակարգը։
![]()