![]()
Լրագրող, փաստավավերագրող, դերասան Գագիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Արցախցիները Մարտակերտում փակել են ճանապարհը` թույլ չտալով թշնամուն Ակնայից գնալ Քարվաճառ։
Քարվաճառում մի քանի հազար ադրբեջանցի զինվորներ հիմա փաստացի կորցրել են կապը ադրբեջանի հետ։
Արցախցին դիմացկուն է, իսկ ադրբեջանցի՞ն։
Կասկածում եմ…»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Նրանք վրաններ են տեղադրել, վառարաններ բերել։
Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։
Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։
![]()