![]()
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երևանը բաժանվել է 2 կլիմայական գոտիների։ Ցածրադիր մասում մառախուղ` +2 աստիճան, բարձրադիր մասում արև` +8 աստիճան»։
Հիշեցնենք Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 18-19-ը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 20-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին շրջաններում` մառախուղ: Դեկտեմբերի 17-22-ն Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 20-21-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 8-10 աստիճանով:
![]()