![]()
«Ամեն ինչ շարունակվում է, ոչ մի բան չի փոխվել. մենք բլոկադայի մեջ ենք:
Արդեն հասկանում եք՝ ոնց ա պետք ապրել նման իրավիճակում, մյուս կողմից շարունակել աշխատանքները»,- ֆեյսբուքյան եթերում հայտարարեց Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը՝ հավելելով, որ, չնայած դժվարություններին, ոգևորված է՝ տեսնելով մարդկանց կամքը, պատրաստակամությունը՝ աշխատել, ապրել, չընկճվել:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Նրանք վրաններ են տեղադրել, վառարաններ բերել։
Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։
Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։
![]()