Հիշե՛ք մեր ընկած հերոսներին, հպարտացե՛ք սահմանին այս պահին կանգնած զինվորով ու վայելե՛ք նրանց կողմից ձեզ ընձեռված երջանիկ լինելու իրավունքը

Մովսես Հարությունյանը գրել է.

Ոչ մեկ մյուսներին ուրախանալու կամ երջանիկ լինելու մեջ մեղադրելու բարոյական իրավունք չունի։
Այո՛, վիշտ ունենք բոլորս մեր ներսում, վիշտ, որ բոլորիս միշտ ուղեկցելու է կյանքում. ո՛չ մի տարուց է այն մոռացվելու, ո՛չ էլ՝ 40 տարուց։

Բոլորն ունեն ուրախանալու ու մտածմունքներից կտրվելու իրավունք՝ հենց բոլոր այն հերոսների շնորհիվ, ովքեր իրենց կյանքն են զոհել հանուն Հայրենիքի ու իր քույրեր-եղբայրների վաղվա օրվա։

Հիշե՛ք մեր ընկած հերոսներին, հպարտացե՛ք սահմանին այս պահին կանգնած զինվորով ու վայելե՛ք նրանց կողմից ձեզ ընձեռված երջանիկ լինելու իրավունքը։
Խաղաղությո՛ւն մեր սահմաններին,

Փա՛ռք հերոսներին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ