Նավում մնացին իրենք իրենցով՝ Քոչարյանի ճուտիկները և մանդատամեռ դաշնակները

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Լյովա Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

<<Վերածնվող Հայաստան>> կուսակցությունը ստեղծվել էր ծնկի ծայրին ու սպասարկում էր մեկ մարդու իշխանության բերելու համար։

Ընտրություններում և փողոցում պարտություն կրելուց հետո,լինելով խոցելի քրեական առումով,կուսակցության ղեկավարը բնականաբար պետք է հետևություն աներ՝գնալ իրենից ավելի խոցելի Քոչարյանի հետ մինչև վերջ ու հիմնովին տապալվել,թե ճանապարհի կեսին տարանջատվել նրանից ու զբաղվել իր գործերը կարգավորելու հարցերով։

Խորհրդարան գնալը ընդամենը պատրվակ էր,որ Վահե Հակոբյանը համոզեր իր որոշ ընկերների դնել մանդատները որպես փրկության մի փոքր հույս;
Երկու պատգամավոր չհամաձայնեցին ու դուրս եկան կուսակցություն կոչվող այդ խմբակից և մնացին Քոչարյանի ուղեծրում։

Սա առնետավազք չի;Խորտակված նավում առնետներ չեն լինում;

Իսկ որ նավը ու նրա հանցագործ նավապետը խորտակված են,բոլորին է հայտնի։

Նավում մնացին իրենք իրենցով՝ Քոչարյանի ճուտիկները և մանդատամեռ դաշնակները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ