![]()
«Հրապարակ» թերթը գրում է, որ այսօր իրավապահներն այցելել են «Սպայկա» ընկերություն և ինչ-որ գործողություն են իրականացրել։
Կարելի է ենթադրել, որ հարկերը թաքցնելու կասկածներ կան, քանի որ մեզ ասացին, որ այցելողները ՊԵԿ հետաքննության բաժնից են։ Ժամը 22։00-ի սահմաններում «Սպայկա»-ի տնօրեն և սեփականատեր Դավիթ Ղազարյանը ձերբակալվել է։ Գործողությունն իրականացրել է ՊԵԿ-ը։
Հիշեցնենք, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ «Սպայկա» ընկերության պանրի գործարանի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ, որին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
![]()
«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի ձերբակալության մասին տեղեկությունները ճիշտ են։ Այս մասին Factor.am֊ի հետ զրույցում ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։
Անանյանը նաեւ չի հերքել, որ ՊԵԿ հետաքննական վարչությունը «Սպայկա» ընկերությունում ստուգումներ է իրականացրել։ Դավիթ Անանյանը այլ հարցերի չի պատասխանել։
![]()
![]()
![]()