![]()
Այսօր Կատարում մեկնարկեց Ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությունը: Եզրափակիչ փուլին մասնակցում է 32 երկրի հավաքական, մերոնք, ցավոք, այդ թիմերի շարքում չեն ու նրանց հաջողությունների մասին պատմել չենք կարող, փոխարենը կանդրադառնանք ֆուտբոլին անմիջական առնչություն ունեցող խնդրի:
Թեև կառավարությունը հռչակել է նպատակ մինչև 2050 թվականը դառնալ աշխարհի առաջնության մեդալակիր ու դրա համար մարզադպրոցներ է կառուցում, ամբողջ երկրում միջազգային չափանիշներին համապատասխանող խոշոր մարզադաշտը միայն մեկն է՝ Հանրապետականը:
Իսկ ժամանակին գլխավորը համարվող Հրազդան ստադիոնն արդեն 9 տարի է՝ մարզական հանդիպումներ չի ընդունել: Հայաստանի ֆուտբոլային ամենավառ հաղթանակների վկան շուտով կարող է ստանալ հուշարձանի կարգավիճակ ու պահպանվել պետության կողմից, դրանով, սակայն մարզադաշտի տարատեսակ խնդիրները չեն լուծվի:
![]()