Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը ժամանել է Կիև

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը ժամանել է Կիև: Նրան դիմավորել է նախագահ Զելենսկին:

Ռիշի Սունակը Բրիտանիայի վարչապետ նշանակվելուց հետո առաջին անգամ է այցելել Ուկրաինայի մայրաքաղաք։

«Պատերազմի առաջին օրերից Ուկրաինան և Մեծ Բրիտանիան ամուր դաշնակիցներ են եղել։

Այսօրվա հանդիպման ժամանակ մենք քննարկել ենք ամենակարևոր հարցերը ինչպես մեր երկրների, այնպես էլ համաշխարհային անվտանգության համար»,- ասել է Զելենսկին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ