«Ցմահ դատապարտված շատերը կցանկանային վերջ դրվեր այն մղձավանջին, որը կոչվում է ցմահ ազատազրկում.դա ամենածանր պատիժն է թե կրողի, թե նրա հարազատների համար».Ստյոպա Սաֆարյանը առաջարկում է ցմահ դատապարտել ոճրագործներին

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ցանկացած իրավական, նորմալ պետության մեջ ամենածանր պատիժը ոչ թե այն է, որը մարդիկ, գերդաստաններն են միմյանց նկատմամբ սահմանում, այլ երբ դա բարձրագույն’ պետության անունից է հռչակվում և իրականցվում, այ էն որ մեր դատավորներից ոմանք ստից, ոմանք արդար հայտարարում են’ «վճիռ Հանուն Հայաստանի Հանրապետության»։ Պետությունը, իմ ասած նորմալ պետությունը, չի թողնում, որպեսզի ոչ դատապարտման մակարդակն իջեցվի ընտանիքի, ցեղի, տոհմի մակարդակ, ոչ էլ թողնում է, որ զոհի հարազատը հանցագործ դառնա «ինքնադատաստան» տեսնելով։ Զոհի հարազառի կորուստը վերականգնել հնարավոր չէ, նա միայն մխիթարվում է, երբ պատիժն արդար է։

Պեմզաշենի սահմռկեցուցիչ ոճրագործության դեպքում եթե հասարակության շոկային ռեակցիան, կախել, այրելու, կտոր-կտոր անելու կոչերը եթե անգամ մի փոքր հասկանալի են, անհասկանալի են քաղաքական դեմքերի «սամասուդի», «փչացնելու» ու խոշտանգելու այլ կոչերը։ Քաղաքական, մտավորական վերնախավի կոչումը չէ խթանել հասարակության կենդանական բնազդները կամ միջնադարյան վարքականոները։ Այլ նրա առաքելությունն է ապահովել արդար պատիժը, այն էլ’ բացառապես գրված նորմերով, ոչ թե ադաթային, թալիբական մեթոդներով։ Եթե դա չես անում, ուրեմն քեզ էլիտա մի կոչիր, մնացածին Ժեխ։ Եթե հավակնում ես էլիտարության, հասարակական շոկային վիճակից լայքեր ու էմոցիաներ մի թռցրա։

Մահապատիժ? Վատ բան է առաջարկվում։ Մի քանի պրակտիկ դեպքերից գիտեմ, որ ցմահ դատապարտվասծ շատերը կցանկանային վերջ դրվեր այն մղձավանջին, որը կոչվում է ցմահ ազատազրկում։ Դա ամենածանր պատիժն է թե կրողի, թե նրա հարազատների համար։ Հարցրեք նրանց։ Միգուցե իմ իմացած դեպքերը բացառություն են։ Ապացուցեք հակառակը։ Այո, պետությունը և հասարակությունը նրանց «ապրելու» վրա ծախսելու է։ Բայց եթե ցանկանում եք մեծացնել նրանց կտտանքները անազատության մեջ, ուրեմն դա հենց այն պատիժը պետք է լիներ, որին ձգտում եք… Դրան էլ հավելած նրանց «տոտալ մերժված» լինելը թե հասարակության մեջ, թե ազատազրկման վայրում… Ավելի ահավոր մահն էլ ինչպիսին է լինում, եթե ոչ այս կերպ? Երբ ֆիզիկապես կաս, իսկ քեզ հասարակությունն ու բանտարկյալները հոգեպես սպանել են ու կրկին սպանում են ամեն Աստծո օր…

Եվ վերջինը։ Նայում եմ, դեռ որոշ հայրենակիցներ «հավատում եմ, չեմ հավատում» են անում։ Եթե ոստիկանությունը հաղորդել է, որ մեղադրյալն ընդունել է իր մեղքը ճնշող ու բազում ապացույցների ճնշման տակ, եթե նրա/նք, իրենց փաստաբանները հարազատները չեն հայտարարել հակառակի մասին, ապացույցների կեղծման կամ այլ բանի մասին, միթե արժե այդքանից հետո կասկածի տակ դնել ընթացող քննությունը կամ հրապարակային երիցուկի թերթիկներ պոկել?
Մտածեք, հարգելիներս…

Իսկ վաղաժամ երկրային կյանք գնացած բալիկների ու նրանց մայրիկի հոգին թող միշտ լույսերի մեջ լինի։ Սգակիր ընտանիքի համար անգամ մխիթարության բառեր չեմ գտնում… Աստված թող նման դեպքերը բոլորից հեռու պահի…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ