![]()
Հատուկ հանձնարարություններով դեսպան, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը թվիթերյան իր էջում գրել է.
«Հայաստանի սուվերեն տարածքի վրա ադրբեջանական բանակի ամենօրյա հարձակումները լավ փաստագրված են վերջերս Հայաստանում տեղակայված ԵՄ մոնիթորինգային կարողությունների կողմից:
Առաքելությունը ԵՄ-ին և մյուսներին պարզ կդարձնի, որ հարձակումներն անհիմն են և հայկական պետականության նկատմամբ լավ ծրագրված ահաբեկչություն են Ադրբեջանի կողմից»:
Հիշեցնենք, Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 13-ի երեկոյան կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:
![]()