![]()
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրում է.
«Տեսնես ի՞նչ գազան պետք է նստած լինի մարդու մեջ նման սահմռկեցուցիչ ոճիր գործելու համար։ Ոչ մի բան չի կարող արդարացնել։
Ոչ մի բան…
Հանցանքն ապացուցվելուց հետո ցմահ մեկուսացնել’ թող մինչև կյանքի վերջը ճաղավանդակներից այն կողմ աշխարհ չտեսնեն…
Արագ մահը շատ մեծ ճոխություն կլինի»։
Հիշեցնենք Պեմզաշեն գյուղի՝ 31-ամյա բնակչուհու և վերջինիս 11-ամյա դստեր և 8-ամյա որդու սպանության գործով ևս մեկ անձ է որոնվում։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Նշվում է, որ քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու Արթիկի բաժնի ծառայողները՝ համագործակցելով իրավապահ մյուս կառույցների և ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների հետ, բացահայտել են Պեմզաշենում կատարված սպանությունները:
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 19.10-ին, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները ոստիկանները ձերբակալել են Շիրակի մարզի 32-ամյա մի բնակչի: Նա ոստիկանությունում խոստովանել է կատարածը, ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմնին:
Բացի այդ, ոստիկանությունը ներկայումս համապատասխան որոնողական աշխատանքներ է տանում ևս մեկ անձի հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու համար: Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: Դեպքի մանրամասները՝ առաջիկայում:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ բացահայտվել է Պեմզաշեն գյուղի՝ 31-ամյա բնակչուհու և վերջինիս 11-ամյա դստեր և 8-ամյա որդու սպանության դեպքը:
![]()