Իշխան Սաղաթելյանը անկեղծացել է

Քաղաքական վերլուծաբան Մովսես Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Իշխան Սաղաթելյանը անկեղծացել է՝ անդրադառնալով իր հասցեին ընդդիմադիրների շրջանակներից հնչող քննադատություններին, թե իբր վերջինս տապալում է Դիմադրության շարժումը.
«Իմ գնահատմամբ՝ 12-15 հազար քաղաքացի է ներկա եղել ընդդիմության հանրահավաքին։ Ես հանրահավաքին խոսելու համար նոր մարդ որտեղի՞ց գտնեմ, ասեք՝ գտնեմ։

Բազմաթիվ մարդկանց առաջարկել եմ՝ գալ հանրահավաքին ելույթ ունենալ, չեն եկել։ Հիմա մարդիկ ինձնից որ անընդհատ պահանջում են նոր մարդ, ես որտեղի՞ց բերեմ էդ նոր մարդուն։

Հաղթանակը հազար տեր ունի, իսկ պարտությունը որբ է»,- անկեղծացել է Սաղաթելյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ